Միայն այս տարվա ընթացքում, Աֆղանստանի արվարձաններից ավելի քան 146 հազար մարդ լքել են իրենց տները և ուղևորվել Եվրոպա, առավել բարենպաստ կյանքի ետևից:
Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Աֆղանստանի ԱԳՆ առաջնորդ Սալահուդին Րաբանին, հայտնում է TASS-ը:
Նրա խոսքերով՝ բնակչության մասսայականորեն Եվրոպա տեղափոխվելու պատճառ են դարձել անվտանգության շրջանակներում տիրող իրավիճակն ու աշխատատեղերի պակասը: Ինչպես նշում է Րաբանին՝ փախստականների մեծամասնությունը գնում են Գերմանիա և նրանցից միայն 43%-ն են մնալու հնարավորություն ստանում, իսկ մնացած հատվածը մերժվում է:
Փախստականների հոսքի հետևանքով առաջացած ներքին խնդիրների պատճառով Արևմտյան երկրները խստացրել են կանոնները, որոնք գործում են ներգաղթյալների վրա: Նորվեգիան հայտարարել է, որ պատրաստվում է աֆղան փախստականների մոտ 90%-ին արտաքսել՝ Քաբուլի կառավարության հետ համաձայնության դեպքում:








































