ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը որոշում է ընդունել զինծառայողների Ֆրանսիա այցերն արգելելու վերաբերյալ` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ֆոնի վրա, հայտնում է gazeta.ru-ն:
«Տվյալ հրահանգը տարածվում է ԱՄՆ զինծառայողների, պաշտպանության նախարարության քաղծառայողների, պայմանագրայինների և արտասահմանյան ներկայացուցիչների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ տվյալ միջոցառումը նախազգուշական է, ինչպես նաև այն պետք է նպաստի Ֆրանսիայի սահմանային ծառայությունների աշխատանքի թեթևացմանը:











































