Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը Metro-ին տված հարցազրույցում հայտնել է, որ այլևս չի պլանավորում Հարի Փոթեր խաղալ ոչ մի ֆիլմում: Միաժամանակ, նա նշել է, որ չնայած կինոսերիալի ավարտին, հրաշագործի մասին այլ ֆիլմեր էլ հավանաբար կլինեն, հայտնում է lenta.ru-ն:
«Ինձ կրկին առաջարկել են այդ դերը, սակայն ես ասել եմ ոչ, քանի որ իմ կողմից արդեն ամեն ինչ արված է: Չնայած ինձ համար տարօրինակ կլինի այդ դերում տեսնել մի ուրիշի»,- բացատրել է դերասանը:
Հարի Փոթերի մասին կինոշարքը` հիմնված Ջոան Ռոուլինգի վեպերի վրա, բաղկացած է 8 ֆիլմից, որոնցից վերջինը նկարահանվել է 2011 թվականին:








































