Սիրիայի հարցով Վիեննայում ընթացող հանդիպումների ընթացքում կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել տարածաշրջանում ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-յի հետ կապված խնդրի գերակայության շուրջ: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, տեղեկացնում է Reuters-ը:
«Այդ հարցով երկու հանդիպումների ընթացքում վեճեր էին ընթանում: Այդ վեճը Ռուսաստանի և Արևմուտքի միջև չէ. վիճում են տարածաշրջանի արաբական երկրները»,- մեկնաբանել է Շտայնմայերը:
Նրա խոսքերով՝ արաբական երկրների մի մասը կողմ է Միջին Արևելքում բոլոր ծայրահեղական շարժումների դեմ պայքար սկսելուն:








































