Չնայած Փարիզում տեղի ունեցած ողբերգությանը՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի երկրները պետք է շարունակեն համակարգել փախստականների ընդունմանն ուղղված ջանքերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն, գրում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Ալաբամա և Միչիգան նահանգների ղեկավարները հայտարարել էին, որ Փարիզի ահաբեկչությունից հետո մտադիր են թույլ չտալ սիրիացի փախստականներին մուտք գործել իրենց տարածքները:








































