Երկուշաբթի օրը Ֆրանսիայի զբոսաշրջային ոլորտը կորցրել է մոտ 3 մլրդ դոլար, տեղեկացնում է Reuters-ը:
Աշխարհի բազմաթիվ երկրներում հյուրանոցային ցանց ունեցող ֆրանսիական Accor զբոսաշրջային գործակալության բաժնետոմսերն ընկել են 5․1%-ով, Air France-ի բաժնետոմսերը ընկել են 6․5%-ով: Գործակալությունների կորստի ընդհանուր մակարդակը գնահատվում է 2․79 մլրդ դոլար:
Վերլուծաբանները վստահ են, որ Փարիզի ահաբեկչությունները կհանգեցնեն երկարատև վատ հետևանքների ոչ միայն զբոսաշրջության ոլորտում, այլև մանրածախ առևտրի ոլորտում, սակայն դա զարգացման նոր հնարավորություններ կարող է տալ առցանց մանրածախ առևտրի ոլորտին:











































