Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Սյունիքի մարզի բնակչուհին բռնաբարության մասին կեղծ ահազանգ է տվել

Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ չեն հիմնավորվել բռնաբարության փորձի վերաբերյալ Սյունիքի մարզի բնակչուհու կողմից ներկայացված գրավոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, Սյունիքի մարզի բնակչուհուց 2015 թվականի հոկտեմբերի 24-ին Ոստիկանության բաժնում գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ 2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ամուսնու ծանոթ ոմն Տիգրանը, այցելելով իրենց տուն, փորձել է իրեն բռնաբարել։

Պարզվել է ոմն Տիգրանի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է, ամուսնացած, երկու անչափահաս երեխաների հայր:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած բնակչուհին, ամուսնացած լինելով, 2015թ. հուլիսին ծանոթացել է երկու երեխաների հայր Տիգրանի հետ և շփվել: Տան անդամների բացակայության ընթացքում փոխադարձ համաձայնությամբ տղամարդն այցելել է նրան:

2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում, նա հերթական անգամ այցելել է կնոջ բնակարան, որի ժամանակ նրանք վիճաբանել են՝ ուտելիքի շուրջ, և տղամարդը հեռացել է: Երբ տուն է եկել ամուսնու մորաքույրը, կինը, մտածելով, որ նա կասկածել է իրեն դավաճանության մեջ, ինչպես նաև բարկացած լինելով, հայտնել է, թե Տիգրանը փորձել է բռնաբարել իրեն, որի մասին նաև Ոստիկանությունում տվել է սուտ մատնություն:

Քննության արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել մերժել նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու դեպքով քրեական գործի հարուցումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ տղամարդու հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում