Հունգարիայի հավաքականի հարձակվող Դանիել Բոդեն կարծես շփոթել է կանոնները: «Եվրո-2016»-ի ուղեգրի համար անցումային հանդիպմանը Հունգարիայի ընտրանին 2:1 հաշվով առավելության է հասել Նորվեգիայի թիմի նկատմամբ:
Տանտերերի հարձակվող Դանիել Բոդեն փորձել է նետվել դեպի մրցակցի տուգանային հրապարակը, սակայն անհաջողությունից հետո հակառակորդի հակագրոհն ընդհատել է ձյուդոյի հնարքով:










































