«Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար ընթացիկ մրցաշրջանը վերջինը կլինի մյունխենյան ակումբի կազմում: Այդ մասին հայտնում է tz-ը:
Տեղեկությունների համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին:
Ավելի վաղ 33-ամյա Ալոնսոն հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան և նշել է, որ ուժերը դեռ ներում են բարձրակարգ խաղ ցուցադրել:








































