ԱՄՆ Ալաբամա նահանգը կհրաժարվի ընդունել սիրիացի փախստականներին անցած շաբաթ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո: Այս մասին ասվում է նահանգապետ Ռոբերտ Բենթլիի վարչակազմի պաշտոնական կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:
«Փարիզի անմեղ բնակիչների վրա հարձակումներով պայմանավորված իրավիճակի լրիվ քննարկումից հետո ես հանդես կգամ ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրով Ալաբամայում սիրիացի փախստականներին տեղավորելու ցանկացած փորձի դեմ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վաշինգտոնը մտադիր չէ Փարիզում ահաբեկչությունների հետ կապված՝ մերժել սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու հարցում:
Այս տարվա սեպտեմբերին Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտնել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ տարի ընդունել առնվազն 10 000 սիրիացի փախստականի:









































