Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարում կրկնապատկել աշխարհում ավիաանվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Այսօր Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի ավիաանվտանգությանն առնչվող կառավարության առաջարկները։ Նախարարները, ինչպես սպասվում է, հավանություն կտան առաջարկներին, որոնք արդեն հավանության են արժանացվել վարչապետի կողմից։ Դրանք ուղղված են ներկայիս խորհրդարանի աշխատանքի ժամկետի ընթացքում ավիաանվտանգության ֆինանսավորումը կրկնակի մեծացնելուն»,- ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։







































