Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «պատերազմ հայտարարի» ԴԱԻՇ-ի դեմ: Այս մասին հաղորդում է Politico-ն:
«Մենք պետք է պատերազմ հայտարարենք և միավորենք բոլոր ուժերը՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ զինված, որպեսզի ոչնչացնենք ԴԱԻՇ-ին»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ ահաբեկիչների դեմ պայքարող երկրները նրանց հաղթելու հնարավորություններ ունեն, սակայն չեն կարողացել «կամք ցուցաբերել»:











































