1995-ի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները ընդունել են Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը՝ գրում է Calend-ը: 1996-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկել է ամեն տարի նոյեմբերի 16-ին նշել Հանդուրժողականության միջազգային օրը:
Վերջին տարիներին աշխարհում նկատվում է հանդուրժողականության, ծայրահեղականության և բռնությունների կտրուկ աճ: Արդյունքում առանձին մարդիկ և ամբողջական համայնքներ դառնում են բռնության և դաժանության օբյեկտներ միայն իրենց ազգային, կրոնական, էթնիկ պատկանելության պատճառով: Նման սպառնալիքները պետք է տագնապ առաջացնեն յուրաքանչյուր մարդու մոտ: