Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Երևանի և Գյումրիի նախկին ոստիկանապետերի գլխավորած «ֆինանսական բուրգի» գործը Վերաքննիչում է․ նոր մանրամասներ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց «Ֆինանսական բուրգի»՝ Արթուր Անդրեասյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով  զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:

2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով կատարված խարդախությունների համար:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն խարդախության համար մեղավոր չի ճանաչում:

Մեղադրողը միջնորդել էր «բուրգի» գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին դատապարտել 14 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Անդրեասյանին մի քանի դրվագ խարդախությունների համար մեղավոր է ճանաչել և  վերջին հաշվով դատապարտել է 10 տարի ազատազրկման՝ 200 միլիոն դրամի չափով գույքի բռնագրավմամբ: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի օգոստոսի 5-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Արթուր Անդրեասյանի շահերի պաշտպանը, մեղադրող դատախազը, ինչպես նաև վկաներ, ովքեր խնդրել են միայն կալանքի տակ գտնվող որոշակի գույք հանել կալանքից:

Մեղադրող դատախազն իր բողոքով պահանջել է պատժի մասով փոփոխել դատավճիռը և խստացնել Արթուր Անդրեասյանի նկատմամբ սահմանված պատիժը:

Արթուր Անդրեասյանի շահերի պաշտպան Մնացական Սարգսյանն իր բողոքով պահանջել է ընդհակառակը՝ արդարացնել իր պաշտպանյալին, կայացնել արդարացման դատավճիռ:

Ըստ պաշտպանի՝ այս գործի ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ չի ապացուցվել, որ Արթուր Անդրեասյանը չարաշահել է տուժողների վստահությունը, խաբեությամբ տիրացել է նրանց գույքին:

Խոսքը գնում է բարեկամական, սանիկ-քավորական, ընկերական կապերով կապված մարդկանց մասին, ովքեր իրար վստահել են: Նրանց միջև առկա են միայն քաղաքացիաիրավական հարաբերություններ:

Արթուր Անդրեասյանը, ըստ պաշտպանի, ծավալել է ձեռնարկատիրական գործունեություն, նա իր պարտատերերին վճարել է տոկոսներ, նրանց առաջին իսկ պահանջով մայր գումարն է վերադարձրել:

Այնպես է ստացվել, որ Արթուրը սնանկացել է, չի կարողացել կատարել իր պարտավորությունները: Նրա գործողություններում խարդախության հանցակազմը բացակայում է: Եթե այսպիսի մոտեցմամբ առաջնորդվենք՝ ասաց պաշտպանը, ուրեմն բոլոր նրանք, ովքեր պարտք են վերցրել ու ժամանակին չեն վերադարձրել,  բոլոր նրանք, ովքեր հանգամանքների բերումով սնանկացել են, պիտի դատապարտվեն խարդախության համար:

Ըստ պաշտպանի՝ Արթուր Անդրեասյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն անհիմն է, ենթակա է բեկանման:

Արթուր Անդրեասյանի մայրն էլ հայտարարեց նիստից հետո՝ մի՞թե իմ տղան մարդ է սպանել: Նրան այնպիսի պատիժ են տվել, որը սպանության դեպքում կարող էին տալ: Ի՞նչ է արել իմ որդին, նա խայծ է եղել, նա անմեղ զոհ է…

Դատական նիստին չէր ներկայացել մեղադրողը:

Տուժող Արտակ Գալստյանի ներկայացուցիչը առարկություն էր ներկայացրել Արթուր Անդրեասյանի շահերի պաշտպանի բողոքի դեմ, սակայն դատական նիստին տուժողն ու նրա ներկայացուցիչը նույնպես չէին ներկայացել:

Կողմերը իրենց բերած բողոքները վերաքննիչ դատարանում կհիմնավորեն հաջորդ դատական նիստին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում