Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 և F-16 կործանիչները Հյուսիսային Իրաքում կիրակի զանգվածային գործողություն են իրականացրել երկրում արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ՝ խոցելով 44 թիրախ։
Այդ մասին հայտնել է Hurriyet թերթը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրը։ Ավիահարվածները հասցվել են Ղանդիլի լեռան շրջանում։ Թուրքական կործանիչների թիրախում են գտնվել զինյալների թաքստոցներն ու զինապահեստները, որոնք նրանք փորձել են վերականգնել նախկինում կատարված ավիահարձակումներից հետո։










































