Ամերիկացի դերասանուհի Նատալի Պորտմանը և Foo Fighters ռոք խումբը տեղի ունեցած ահաբեկչության պատճառով չեղյալ է հայտարարել պլանավորած ելույթները Փարիզում: Այդ մասին կիրակի օրը հայտնել է ABC News-ը:
«Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով մենք չեղյալ ենք հայտարարում նոյեմբերի 15-16-ը պլանավորված «Ջեյնը հրացան է վերցրել» (Jane Got a Gun) ֆիլմին նվիրված պրոմո-ելույթները Նատալի Պորտմանի մասնակցությամբ»,- հայտարարել է Mars ընկերության ներկայացուցիչը:
Իր հերթին, ամերիկյան Foo Fighters ռոք խումբը չեղյալ է հայտարարել Եվրոպայում շրջագայության ժամանակ իր մնացած համերգները, ներառյալ Փարիզինը:
«Խոր վշտով մենք ստիպված հայտարարում ենք մեր շրջագայության հաջորդ մասի չեղարկման մասին: Այս անմիտ բռնության ներքո, փակ սահմանների և միջազգային սգի պայմաններում այժմ մենք չենք կարող շարունակել ելույթ ունենալ»,- ասված է խմբի հայտարարության մեջ:











































