Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան արարողություն

Նոյեմբերի 15-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ Փարիզում (Ֆրանսիա) նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների, ինչպես նաև հայկական սահմանին օրեր առաջ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վանոյանի և Միքայել Թորոսյանի հոգիների խաղաղության համար:

Հոգեհանգստյան կարգից առաջ խոսք ասաց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Անդրադառնալով ողբերգական եղելություններին՝ Եզնիկ Սրբազանը մասնավորաբար նշեց. «Ահաբեկչությունը դատապարտելի է և որևէ կերպ չի կարող արդարացվել. այն քայլ չէ, որ ուղղված է որևիցե բնակավայրի կամ մի ժողովրդի դեմ, ահաբեկչությունը մի քայլ է, որն ուղղված է Աստծու դեմ:

Վերջին 100-ամյակը նշանավորված է ինչպես Քրիստոնեական եկեղեցիների տարբեր հարանվանությունների միջև, այնպես էլ աշխարհում ապրող տարբեր ժողովուրդների ու կրոնների միջև մերձեցմամբ: Եվ այդ հարաբերությունների ընթացքում հաճախ է ասվում, թե՛ բոլորիս Աստված մեկ է, թե՛ տարբեր կրոնների, ժողովուրդների Աստված մեկ է: Եթե դա այդպես է, ապա ահաբեկիչները տվյալ դեպքում սպանեցին իրենց Աստծու անունը, որովհետև նրանք քայլ կատարեցին իրենց Աստծու դեմ, ով ստեղծել է մարդկությանը` Իր զավակներին, տվյալ դեպքում կարևոր չէ ա՛յս, թե ա՛յն կրոնի ներկայացուցիչներին:

Հայ ժողովուրդը և Հայ Եկեղեցու հավատացյալները խոր ապրումով են զգում այն ցավը, որ Ֆրանսիայի ժողովուրդն այս օրերին ապրում է: Հայ ժողովուրդն այդ ցավը զգում է մասնավորապես երկու տարբեր պատճառներով: Առաջինն այն երախտագիտությունն է, որ մեր ժողովուրդն արդեն 100 տարիներ է, ինչ Եղեռնից մազապուրծ եղած հայորդիների փրկության և վերջիններիս հյուրընկալության ձեռնարկումների համար տածում է Ֆրանսիայի ժողովրդի նկատմամբ: Եղեռնից մազապուրծ եղած մեր ժողովրդի ամենամեծ խմբերը հանգրվանեցին և օթևան գտան Ֆրանսիայում…:

Երկրորդը` ամենօրյա ողբերգությունն է, որ մեր ժողովուրդը հաճախակի ապրում է: Երբ իբրև թե ապրում է խաղաղ պայմաններում, սակայն ամեն օր զգում է, թե ինչպես է ահաբեկչության գնդակը խլում մեր այս կամ այն զավակի կյանքը: Մեր ժողովուրդն այսօր աղոթում է, ազգիս Վեհափառ Հայրապետի նախագահությամբ, որպեսզի Աստված բացի Իր ձեռքերը, Իր մոտ ընդունի բոլոր նրանց, ովքեր զոհվեցին երեկ: Մենք աղոթելու ենք նաև վերջին ժամանակներում ահաբեկչության պատճառով սպանված բոլոր զոհերի համար, այդ թվում, մեր սահմանների վրա զոհված ամեն մի հայ զինվորի համար, նաև աշխարհում` Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում տեղի ունեցող ահաբեկչությունների և Սինա թերակզու վրա ահաբեկչության պատճառով ընկած ռուսական օդանավի զոհվածների համար»:

Արարողությանը ներկա էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ պրն. Կարեն Նազարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

15-5

15-3

15-2

15-1

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում