Աղքատության խնդրի լուծմանն ուղղված ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների օգնությունը կարող էր նպաստել ահաբեկչությանը դիմակայման հարցում: Այսպես է կարծում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է RIA Novosti-ն:
Նա հարց է տվել` արդյոք ահաբեկչությունների պատճառը կարող են լինեն մասնավորապես գործազրկությունը, մարդկանց փող չունենալը:
«Արդյոք կարող է ֆինանսական ոլորտն օգնել լուծել այդ խնդիրը, արդյոք այն պետք է օգնի։ Արդյոք այն հնարավորություն ունի լուծել այդ խնդիրները: Եթե ֆինանական ոլորտը ղեկավարող մարդիկ ձեռք մեկնեին այդ խնդիրների լուծման համար, շատ ճիշտ կլիներ»,- ասել է Էրդողանը:










































