Հայաստանում կա շահագործման իրավունք ունեցող 460 հանքավայր, որոնցից մոտ 26-ը մետաղական հանքավայրեր են, դրանց մի մասը տարբեր պատճառներով չեն շահագործում: «Համահայկական բնապահպանական» ճակատի անդամ Լևոն Գալստյանի կարծիքով՝ այս ոլորտում գործունեություն ծավալողները օրենքից դուրս են, պետությունը ձեռք է քաշել ոլորտից:
Լևոն Գալստյանի դիտարկմամբ՝ պետք է ավելացնել այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների հարկային պարտավորությունները:
ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մովսիսյանը ևս նման նման կարծիքի է, ըստ նրա՝ պետք է գնահատել վնասները, բիզնես-պետություն-բնակչություն շահերի բախումները:
Մասնագետների բնորոշմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտում շահերի բախումները շատ են, թափանցիկ գործունեությունից մինչև շրջակա միջավայրի աղտոտում՝ ոլորտում անհրաժեշտ են փոփոխություններ, այդ թվում՝ օրենսդրական: Չնայած նրան , որ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունները լծակներ ունեն, դրանք գործի չեն դնում:
Լևոն Գալստյանի ներկայացմամբ ՝ կատարվում են 100 մետաղական հանքավայրերի ուսումնասիրություններ, համապատասխանության դեպքում դրանցից մի քանիսին կտրվի գործունեության լիցենզիա, ինչը, հաշվի առնելով ոլորտի ներկա վիճակը, անթույլատրելի է:









































