ԴԱԻՇ-ի զինյալները կարող են օգտագործել PlayStation խաղային կոնսուլներն իրենց հարձակումները ծրագրելու համար: Այդ մասին բելգիական Bulletin թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի ՆԳ նախարար Յան Ժամբոնը:
Նրա խոսքերով՝ ահաբեկիչները շփվում են ձայնային զրուցարանով, որն օգտագործում են առցանց խաղացողները համատեղ խաղի ժամանակ:
Նախարարը զգուշացրել է, որ PlayStation-ին հետևելն ավելի բարդ է, քան WhatsApp-ին:
Նշենք, որ Յան Ժամբոնի հարցազրույցը հրապարակվել էր Փարիզի ահաբեկչություններից մի քանի ժամ առաջ:















































