Ֆրանսիական երգիծական ամսագրի` Charlie Hebdo-ի խմբագրությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը:
«Charlie Hebdo-ի թիմը տագնապ և վրդովմունք է արտահայտում ուրաբթ օրը` նոյեմբերի 13-ին հարձակումներից հետո: Խմբագրությունը կիսում է ահաբեկիչների զոհերի հարազատների վիշտը, ինչպես նաև հայտնում նրանց իր զորակցությունը»,- ասվում է հայտարարությունում:
Լրագրողները դատապարտել են նաև «իսլամիստական գաղափարախոսությանը ծառայող բռնությունը, որի միակ նպատակը Ֆրանսիայում ժողովրդավարական արժեքների կործանումն է»:
Charlie Hebdo-ում հիշեցրել են նաև, որ տարվա սկզբին պարբերականը ևս տուժել է ահաբեկչական հարձակումից:









































