«Կան մի շարք մարտահրավերներ: Կա մարտահրավեր Հարավ-Չինական ծովում այն պատճառով, որ Չինաստանն այնտեղ ռազմակայաններ է կառուցում: Մենք խնդիր ունենք Ռուսաստանի հետ»,- մեջբերում է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի խոսքերը vz.ru-ն:
«Օրերս Ռուսաստանը թույլատրել է հեռուստատեսախցիկներին նկարահանել առանց անձնակազմի աշխատող սուզանավի ստեղծման ծրագիրը, որը կարող է կրել տակտիկական միջուկային զենք»,- հայտարարել է Քլինթոնը:
Նա չի նշել, թե ինչպես է մտադիր պայքարելու այդ մարտահրավերների դեմ՝ հայտարարելով միայն խելացի որոշումների անհրաժեշտության մասին:








































