ԱՄՆ ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքների ճշգրիտ տվյալներ չկան: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` իր խորհրդականների հետ հանդիպման ժամանակ` կապված Փարիզի ահաբեկչությունների հետ, գրում է Korrespondent.net-ը:
«Նախագահը տեղեկացվել է վերջին հետախուզական տեղեկության մասին կապված ահաբեկչությունների հետ, և չնայած, որ ԱՄՆ-ին սպառնալիքի մասին կոնկրետ, ճշգրիտ տվյալներ չկան` գնահատել է ազգային անվտանգության դրությունը` Ամերիկայի քաղաքացիների պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ «Վաշինգտոնը տեղեկություն չունի, որը կարող էր հակասել Ֆրանսիայի ծառայությունների` ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) պատասխանատվության մասին նախնական գնահատականներին»:









































