Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում իջեցվել են դաշինքի անդամ երկրների դրոշները՝ ի նշան սգո և Ֆրանսիայի հետ համերաշխության: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հյուսիսատլանտյան դաշինքին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «ահաբեկիչները երբեք չեն հաղթի ժողովրդավարությանը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ քաղաքի 6 տարբեր վայրերում իրականացվել են ահաբեկչություններ:












































