Skype ընկերությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքային և բջջային համարներին զանգերը ժամանակավորապես կդառնան անվճար: Որոշումն ընդունվել է Փարիզում ահաբեկչական հարձակումների ֆոնին: Հաղորդագրությունն այդ մասին հայտնվել է ընկերության պաշտոնական բլոգում: Ֆրանսիայի բնակիչներից ևս գումար չի գանձվի երկրի ներսում խոսակցությունների համար:
«Փարիզում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների ֆոնին մենք մտադիր ենք օգնել մարդկանց՝ կապի մեջ մնալու ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ: Այդ պատճառով էլ մենք անհապաղ դադարեցնում ենք գումարի գանձումը քաղաքային և բջջային հեռախոսահամարներին Ֆրանսիայի բոլոր ներքին և միջազգային զանգերի համար»,- ասվում է հաղորդագրությունում:





































