Սիրիայի հարցով նոր միջազգային հանդիպումը կարող է անցկացվել Փարիզում: Քննարկումը հնարավոր է տարվի նախագահական մակարդակով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային:
«Շշուկներ կան, որ նոր հանդիպումը կարող է անցկացվել Փարիզում, քանի որ դա կարող է համընկնել դեկտեմբերի 14-ին կայանալիք այլ միջոցառումների հետ»,- ասել է նա:
Դե Միստուրան չի բացառել նաև, որ Սիրիայի շուրջ քննարկումները կարող են տարվել նախագահների մակարդակով՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի կեսին պետությունների ղեկավարները ևս կհավաքվեն Փարիզում՝ մասնակցելու կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովին:
«Որքան բարձր է Սիրիայի հարցով ներգրավման մակարդակը, այնքան ավելի կարևոր որոշումներ կարող են ընդունվել: Բայց ես չպետք է որոշեմ: Դա հնարավոր է՝ հաշվի առնելով այն, որ Սիրիան շատ կարևոր թեմա է բոլորի համար»,- հավելել է նա:










































