Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 129-ի՝ հայտնում է Reuters-ը: Այս տեղեկատվությունը հաստատել է Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:
Հաղորդագրությունում ասվում է, որ վիրավորվել է 352 մարդ, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ է:
Դատախազի խոսքով՝ ահաբեկչության ընթացքում ոչնչացվել է 7 ահաբեկիչ: Նրանցից մեկին ոստիկանը կրակել է Bataclan համերգասրահում, մյուսները իրենց պայթեցրել են պայթուցիկով գոտիների օգնությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր 128 զոհի մասին: Եվս 300 մարդ հոսպիտալացվել է:








































