Լիբիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Նաբիլը ենթադրաբար սպանվել է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով՝ հայտնում է NBC News-ը:
Ավիահարվածը հասցվել է Դառնա քաղաքի շրջանում: Իշխանությունները դեռևս չեն հաստատում Նաբիլի մահը, սակայն դրա հավանականությունը բարձր են գնահատում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ զինվորականները «ջանադրաբար աշխատում են»՝ ստանալու համար հաստատումն այն բանի, թե իրոք ավիահարվածի հետևանքով սպանվե՞լ է Ջիհադի Ջոնը:










































