Փարիզի ահաբեկչության զոհերի մեջ կան ԱՄՆ քաղաքացիներ՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Մենք գիտենք, որ զոհվածների մեջ կան ամերիկացիներ, և կցուցաբերենք ցանկացած անհրաժեշտ օգնություն»,- ասել է Քերին Վիեննայում մամուլի ճեպազրույցի ժամանակ:
«Այսօր մենք հանդիպում ենք ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ, խոսել ենք նաև Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի հետ: Ես ընդգծել եմ բոլոր ջանքերը ներդնելու մեր վճռականությունը»,- ավելացրել է նա:











































