Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը այսօր հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ահաբեկչությունների հավանականությունը շատ մեծ է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները առավելագույն ջանքեր են գործադրում՝ կանխելու համար հնարավոր հարձակումները:
Քեմերոնը հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի Փարիզի ահաբեկչություններից բրիտանացի հպատակների զոհվելու մասին լուրերին:
Քաղաքական գործիչն ահաբեկիչներին անվանել է դաժան ու անհոգի մարդասպաններ և խոստացել ուժեղացնել միջոցառումները ԴԱՒՇ-ի դեմ պայքարում:







































