Փարիզում ահաբեկչություններից հետո հոսպիտալացվել է 300 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հոսպիտալացվածներից 43-ն ահաբեկչության ականատեսներ են կամ տուժածների ու զոհերի մտերիմներ:
«Շոկային վիճակում հայտնված մարդկանց մեծ մասը տառապում են տարբեր, երբեմն բազմաթիվ վնասվածքներից, որոնք կարող են պահանջել երկարատև բժշկական օգնություն»,- ասել է Փարիզի պետական բժշկական հաստատությունների տնօրինության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան անհայտ անձինք հրաձգություն են իրականացրել Փարիզի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, 11-րդ շրջանի «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից անմիջական հեռավորության վրա և մի քանի այլ կետերում։ Նշվում է, որ կրակոցներն ու պայթյունները հնչել են Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղի ժամանակ:









































