Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ շուտով Ֆրանսիան կդառնա արաբական երկիր՝ գրում է lenta.ru-ն:
«Ֆրանսիան ապագայում կդառնա նոր Արաբիա: Մենք ստիպված կլինենք աստիճանաբար հրաժեշտ տալ Ֆրանսիային, քանի որ նա ամեն դեպքում ստիպված կլինի ընդունել փախստականներին»,- ասել է նա:
Ժիրինովսկու կարծիքով՝ բնիկ ֆրանսիացիները հնարավորություն ունեն փրկվելու արաբների ներհոսքից: «Մենք կարող ենք օգնել ֆրանսիացիներին տեղափոխվել Ռուսաստան: Կարելի է բնիկ ֆրանսիացիներին բերել մեզ մոտ, որովհետև Ֆրանսիան մեռնում է և չի կարող պաշտպանել ինքն իրեն: Ֆրանսիացիները ունակ չեն դիմադրելու և փախչում են առաջին իսկ պատահած վտանգի ժամանակ, իսկ արաբները, ընդհակառակը, կատաղի են»,- հայտարարել է Ժիրինովսկին:








































