«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը «արքայական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին խորհուրդ է տվել վերադառնալ «Յունայթեդ»:
«Ինքս մեծ հաճույքով «Մանչեսթեր Յունայթեդ» կվերադառնայի, սակայն նման հանրավորություն չեմ ունեցել:
Քրիշտիանուին սիրում են Մանչեսթերում: Նա մեծ հաջողությունների է հասել այնտեղ և ապացուցել, որ շատ աշխատասեր է:
Ռոնալդուի հետ խաղացած բոլոր ֆուտբոլիստները պնդում են, որ նա անչափ տաղանդավոր է և լավագույններից մեկն է աշխարհում»,- Daily Mail-ը մեջբերում է Բեքհեմի խոսքերը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հանդես է եկել «կարմիր սատանաներ»-ի կազմում 2003-2009 թվականներին, որից հետո «Ռեալ» է տեղափոխվել այն ժամանակ ռեկորդային՝ 94 մլն ֆունտի դիմաց:







































