ԱՄՆ ոստիկանության աշխատակիցները խստացրել են անվտանգության միջոցառումները Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի համալիրի մոտ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ իրավապահ ուժերի ներկայացուցիչներին:
Նշվում է, որ խստացված անվտանգության միջոցառումները պահպանվում են բացառապես նախազգուշությունից ելնելով, քանի որ տվյալ պահին ոչ մի տեղեկություն չկա Կոնգրեսի նկատմամբ հնարավոր սպառնալիքների մասին:
Քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Հիքմանը հայտնել է նաև, որ խստացված վերահսկողության ներքո է գտնվում Ֆրանսիայի դեսպանատունը:








































