Ահաբեկչությունները Փարիզում, ըստ ամենայնի, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դահիճ Ջիհադի Ջոնի ոչնչացման վրեժն են։ Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները։
«Համակարգված և բարդ ահաբեկչությունները Փարիզում ըստ ամենայնի ուղիղ պատասխանն են Ջիհադի Ջոն անունով հայտնի ԴԱԻՇ-ի գրոհային Մուհամմադ Էմվազիին ուղղված հարվածին»,- ITV News-ին հայտնել է հակաահաբեկական ոլորտի աղբյուրը։
Ջիհադի Ջոնի ենթադրյալ սպանության մասին Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել էին ուրբաթ։











































