BBC-ի փոխանցմամբ` Նորվեգիայի կառավարությունը հայտնել է երկրում ապաստան ստանալ ցանկացողներին ընդունման կանոնների խստացման մասին:
Կառավարության կայքում նշվում է, որ ապաստան խնդրողների հոսքը դադարեցնելու համար մի քանի նոր միջոցառումներ է կիրառվելու: Մասնավորապես կրճատվելու է ընդունման կետերում ապրողների նպաստը, ավելացվելու է մշտական բնակության թույլտվություն ստանալու ժամկետը, մտցվելու է ընտանիքների վերամիավորման սահմանափակումներ և փոխվելու են փախստականների համար ընտանիքներ կազմելու կանոնները:
Դրա հետ մեկտեղ, այն մարդիկ, որոնք այլ երկրներում ստացել են բնակության իրավունք, իրենց մոտ կմերժվեն, և ետ կուղարկվեն այդ երկիր:






































