Գերմանիայի հյուսիսում գտնվող Մեքլենբուրգ-Առաջնային Պոմերանիա դաշնային հողի իշխանությունները քննարկում են փախստականներին զբոսանավերի վրա տեղակայելը: Այս մասին հաղորդում է Local պարբերականը` վկայակոչելով տեղի ՆԳՆ-ին:
«Մենք քննարկում ենք նավերի գործածման հնարավորությունը` փախստականներին հարմար տեղակայման միջոցների փնտրտուքներում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նա հստակեցրել է, որ զբոսանավերը շատ ժամանակ չեն պահանջում ժամանակավոր բնակելի կացարանի վերափոխվելու համար: Նրա խոսքերով` նավերը հեշտ է տաքացնել և դրանք կարող են տեղավորել ոչ քիչ մարդկանց:










































