Անտոնիո Բանդերասը ջանասիրաբար յուրացնում է հագուստի դիզայների վարպետությունը: Նրա վերջին ձեռքբերումը վերնաշապիկներ կարել սովորելն է: Իր հմտության առաջին օրինակները Անտոնիոն հենց ինքը կկրի:
Անտոնիոն սովորում է Սուրբ Մարտինի Արվեստի և դիզայնի Լոնդոնի կենտրոնական քոլեջում այս տարվա ամռանից ի վեր: Նրա համար շատ հետաքրքիր էր դիզայներ «խաղալը»:
«Երբեք չեմ մտածել, որ կարի մեքենան և ասեղը կառավարել սովորելն ամենաբարդը կլինի»,- ասել է դերասանը:










































