Այսօր Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են 400 սպանվածի մասին, որոնք ավելի քան մեկ ամիս երկրի տարածքում ծավալվող բողոքի ակցիաների և ոստիկանության հետ բախումների զոհ են դարձել: Sawasiah կազմակերպությունը հայտնել է նաև, որ Սիրիայի ոստիկանությունը ձերբակալել է Քասեմ Ալ-Ղազավիին, որը շատ հայտնի իրավապաշտպան է այդ երկրում:
Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այսօր եվրոպական տերություններում նույնպես հայտարարություններ են արվել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ծավալվող իրադարձությունները դատապարտող հայտարարություններ են արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:








































