Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամանակ չի պլանավորվում որևէ բան ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի շուրջ։
«Ոչինչ չի փոխվել, մեր միջկառավարական համաձայնագիրը դեռ պատրաստ չէ։ Այսինքն, համաձայնագրի նախագիծը գտնվում է մեզ մոտ և թուրքական կողմի մոտ։ Մենք աշխատանքները կշարունակենք կառավարության (Թուրքիայում) ձևավորումից հետո։ Բնականաբար, ստորագրում նախատեսված չէ»,- ասել է Նովակը ։







































