Հնդկաստանի հարավային Տամիլնադու նահանգում ջրհեղեղի հետևանքով 55 մարդ է զոհվել, հորդառատ անձրևները շատ շրջաններ են հեղեղել և ճանապարհներ քանդել, խախտել են երկաթուղային և օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
Հորդառատ անձրևները նահանգի վարչական կենտրոն Չենաի քաղաքում չեն դադարում արդեն հինգերորդ օրը: Երկաթուղային ճանապարհների հեղեղվելու հետևանքով գնացքները Չենաիի կայարանից ուշացումով են շարժվում: Քաղաքում փակվել են ուսումնական հաստատությունները:








































