Ռուսաստանի ավիացիոն ուժերը Լաթաքիայում ոչնչացրել են «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» հրամանատարական կետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ռուսական ավիացիան ոչնչացրել է նաև պահեստ, որտեղից հրթիռներ են մատակարարվել Դամասկոսի գնդակոծման համար։ ԴԱԻՇ-ին պատկանող պահեստը գտնվել է Դամասկոսի Մգար արվարձանում։
Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» օբյեկտներին։ Այդ ընթացքում Ռուսաստանը կատարել է մոտ 1800 մարտական թռիչք՝ ոչնչացնելով հարյուրավոր գրոհայինների և նրանց պատկանող մոտ 2700 օբյեկտ։











































