«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին աջակցության խոսքեր է հասցեագրել Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստային, ում շատերը քննադատում են խաղադաշտում չափազանց ագրեսիվություն դրսևորելու մեջ:
«Կարծում եմ՝ «Չելսի»-ի հարձակման գիծը ագրեսիվ գործողությունների կարիք ուներ և Կոստան լուծեց այդ խնդիրը: Վստահ եմ, որ հենց նրա տեղափոխության շնորհիվ լոնդոնցիներին հաջողվեց նվաճել չեմպիոնի տիտղոսը նախորդ մրցաշրջանում:
Իմ կարծիքով՝ Դիեգոն առանցքային դերակատարություն ուներ «Չելսի»-ում: Ակնհայտ է, որ ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չէ Կոստայի համար: Բայց ես շարունակում եմ նրան ֆանտաստիկ ֆուտբոլիստ համարել:
Դիեգոն մարտիկ է: Դա նրա արյան մեջ է և խաղաոճի մի մասը: Դժվար կլինի ստիպել նրան նվազեցնել ագրեսիվությունը»,- Daily Star-ը մեջբերում է Ռունիի խոսքերը:



































