The Local-ի փոխանցմամբ՝ Փարիզում՝ Սենա գետի ափին, կառուցելու են նոր հյուրանոց, որն ունենալու է դիտման անիվի տեսք։ Նա ստացել է Wheel Hotel անվանումը։ Ենթադրվում է, որ հյուրերը ապրելու են 19 մշտապես պտտվող համարներում։
Համարները մեկ պտույտը կատարում են կես ժամվա ընթացքում։ Նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ հյուրանոցը լինելու է փայտից։ Կառույցի բարձրությունը կլինի 30 մետր, որով և նա 5 մետրով բարձր կլինի Փարիզի կենտրոնում գտնվող շենքերից։ Հյուրանոցի կառուցումը գնահատվում է 2 միլիոն եվրո։















































