Քրդական ռազմականացված միավորումները ԴԱԻՇ-ի դեմ խոշոր գործողության ընթացքում մուտք են գործել գրոհայինների կողմից զավթված Իրաքի հյուսիսային Սինջար քաղաք և դիրքեր զբաղեցրել քաղաքի արևելյան և արևմտյան հատվածներում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հինգշաբթի առավոտյան քրդական աշխարհազորի ջոկատները խոշոր ռազմական գործողություն էին սկսել Սինջարում ԴԱԻՇ-ի դեմ։ Քաղաքով է անցնում ԴԱԻՇ-ի գրոհայինների մատակարարման առանցքային ուղիներից մեկը։












































