Google-ն առաջարկում է համացանցում դիտել Բրիտանական թանգարանի ցուցանմուշները։ Այն դարձել է աշխարհում խոշորագույն նման հաստատությունը, որը կիրառում է Street View տեխնոլոգիան։
Հանրահայտ թանգարանի ավելի քան 4500 ցուցանմուշներ հասանելի են դարձել համացանցով դիտման համար։ Այս մասին հայտնել է թանգարանի տնօրեն Նիլ Մաքգրեգորը։
«Դա անհավանական է, սակայն հիմա յուրաքանչյուր ցանկացող, որտեղ էլ գտնվի, կարող է զգալ թանգարանի հավաքածուի հարստությունը և ուսումնասիրել մշակույթի ժառանգությունը»,- ասել է Google-ի Մշակույթի ակադեմիայի տնօրեն Ամիթ Սուդը։
Բրիտանական թանգարանը Միացյալ Թագավորության ամենաայցելվող մշակութային օբյեկտն է։ 2014-ին այն ունեցել է 6.7 մլն այցելու։










































