Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում: Այս մասին վկայում են վաճառքի տվյալները:
Մասնավորապես` Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի նավթի ֆյուչերսները դեկտեմբերյան մատակարարումներով նվազել են 3.73 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասելով 44.1 դոլարի:
Նյու Յորքի բորսայում WTI մակնիշի նավթը մեկ բարելի դիմաց հասել է 41.7 դոլարի` նվազելով 2.7 տոկոսով:










































