Ճապոնացի գիտնականները պատրաստվում են մշակել եզակի ռոբոտներ, որոնք պետք է շինարարական աշխատանքներ կատարեն Լուսնի և Մարսի տիեզերական բազաներում, հայտնում է novoston.com-ը:
Մշակման եզակիությունը կայանում է նրանում, որ ռոբոտները ծրագրավորված կլինեն օյբեկտների ստեղծման նպատակով և Երկրից հրամանների կարիք չեն ունենա: Գիտնականները նշել են, որ ռոբոտների հիմնական գործը կլինի շինանյութերի պատրաստումն այն նյութերից, որոնք կգտնվեն մոլորակի վրա: Այդ մեթոդը բավականին կհեշտացնի ապագա բազաների կառուցման գործը:










































