Իսպանական «Սևիլյա»-ն մտադիր է գնել իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերային իրավունքները, որոնք պատկանում են Դորտմունդի «Բորուսիա»-ին, տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը, ով Իսպանիա է ժամանել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, կարող է մնալ «Սևիլյա»-ում 11 մլն եվրոյի դիմաց:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն մասնակցել է 5 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:










































