Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ու Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական մյուս խմբավորումների համար մատչելի են թունավոր նյութերը, այդ թվում՝ իպրիտը։
«ԴԱԻՇ-ի ու Մերձավոր Արևելքի արմատական մյուս խմբավորումների համար իսկապես մատչելի են դարձել քիմիական զենքի արտադրության տեխնոլոգիաներն ու բաղադրատարրերը, և նրանք սկսել են ավելի ակտիվորեն կիրառել այն Սիրիայում ու Իրաքում։
Եթե նախկինում խոսքը նրանց կողմից որպես քիմիական զենք կենցաղային ու արդյունաբերական քլոր օգտագործելու մասին էր, ապա ներկայումս կա հաստատված տեղեկատվություն լիարժեք մարտական թունավոր նյութեր, այդ թվում նաև իպրիտ կիրառելու մասին»,- ասել է Զախարովան ։